Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երկրապահների բժշկական օգնությունն ու սպասարկումը` ուշադրության կենտրոնում

Երկրապահների բժշկական օգնությունն ու սպասարկումը` ուշադրության կենտրոնում
27.01.2015 | 22:59

ՀՀ առողջապահության նախարարության և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց փոխընմբռնման հուշագիր, որը միտված է երկրապահների բժշկական օգնությունն ու սպասարկումն առավել կանոնակարգված կազմակերպմանը: Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը սկզիբն ազդարարվեց «Երկրապահ Կամավորականների Միության» օրհներգով և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տաթև արքեպիսկոպոս Սարգսյան օրհնությամբ:

ՀՀ առոջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ողջունելով միջոցառման մասնակիցներին շեշտեց, որ թե՛ ռազմադաշտում, թե՛ խաղաղ պայմաններում բուժաշխատողները մշտապես եղել են Հայոց ազգային բանակի, երկրապահ կամավորականների կողքին են:
«Անուրանալի է ձեր դերակատարումը մեր երկրի անկախության ձեռքբերման, բանակի կայացման, Արցախյան գոյամարտում, սահմանների պաշտպանության գործում: Որպես նախարար իմ պարտքն եմ համարում նշել, որ այս հուշագրի ստորագրումով, ոչ թե նոր էջ է բացում, այլ հաստատվում են ավանդաբար եղած մոտեցումներն ու հարաբերությունները»,- նշեց Արմեն Մուրադյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպություններին համալիր աջակցություն կցուցաբերի երկրապահ կամավորականններին և նրանց ընտանիքի անդամներին բուժօգնություն` ներառյալ դժվարամատչելի հետազոտություններ և սրտի վիրահատություններ իրականացնելու նպատակով բաց դռների օրեր կազմակերպելու համար։
Նախարարը անդրադարձավ նաև առողջ ապրելակերպի քարոզման,ծխախոտի դեմ պայքարին, համատեղ հանրային առողջապահական ծրագրերի իրականացման կարևորությանը` հիշեցնելով, որ առողջությունը բացարձակ արժեք է:
«Կորևոր է առողջ մարմնում առողջ հոգի դաստիարակել»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը` շնորհավորելով բոլորին Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ: Նա առանձնահատուկ շնորհավորեց բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր փառապանձ բանակի կազմավորման տարիներին ազվաբարո աշխատանք են կատարել:
Իր խոսքն ուղղելով եռասերունդ երկրապահներին` «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը նշեց, որ երկրի կայունացմանը ուղեկցել է նաև բժշկության զարգացումը:
Նա հիշեց, թե ինչպես Հայաստանի և Արցախ բժիշկները պատերազմի ժամանակ 24 ժամ ոչ միայն բարձր մակարդակով կատարել են իրենց մասնագիտական պարտականություններն, այլև եղել են հայ ժողովրդի լավագույն մարտիկները:
Ազատամարտիկներին բժշկական օգնություն ցուցաբերելու գործում նա կարևորեց մասնավորապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դերն ու անձնակազմի երկարամյա աշխատանքը:
ՀՀ բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի կողմից ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արժանացավ «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալի:

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ